Լիբիայի վարչապետին առևանգե՞լ են, թե ձերբակալե՞լ պետանվտանգության հետ կապված մեղադրանքով![]() 10 հոկտեմբերի 2013 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Լիբիայում զինված հանցագործներն առևանգել են երկրի վարչապետ Ալի Զեյդանին: Նրան տարել են անհյատ ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը: Առևանգիչները ներխուժել են «Կորինֆ» հյուրանոց Տրիպոլիում, որտեղ ապրում էր քաղաքական գործիչը, և դուրս բերել նրան ուժով, այնուհետև տարել անհայտ ուղղությամբ: Ականատեսները հայտարարում են, որ առևանգումը չի ուղեկցվել կրակոցներով, իսկ հանցագործների պահվածքը «հարգալից էր»: Լիբիայում պաշտոնյաների առևանգումները, ինչպես նաև սպառնալիքները նրանց հասցեին հազվադեպ չեն: Կառավարությանը չի հաջողվում վերահսկել գրոհայինների խմբերին, որոնք ձևավորվել էին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին իշխանությունից հեռացնելու համար: Նախ ասվում էր, որ Զեյդանի առևանգման մասին նորությունը կեղծիք է, նման տեղեկություններ հայտնվեցին քաղաքական գործչի Facebook-ի էջում: Սակայն ավելի ուշ վարչապետի մամուլի ծառայությունը ստիպված եղավ ընդունել առևանգման փաստը: Ըստ պաշտոնյաների, հանցագործության մեղսակիցը նախկին ապստամբների ավազակախումբն է: Ով է կանգնած հանցագործության հետևում՝ ոչ մի խմբավորում չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը: Գրոհայինները պահանջներ չեն ներկայացրել, հայտնում է «ՌԲԿ»-ն: Մինչդեռ արբանյակային Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ Լիբիայի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել երկրի վարչապետ Ալի Զեյդանին պետանվտանգության հետ կապված մեղադրանքով: 2013 թվականի ապրիլին հանցագործներն առևանգեցին երկրի վարչապետ Մոհամմեդ Ալ Գատուսին: Միջադեպը տեղի ունեցավ Տրիպոլիի ծայրամասում, անհայտներն առևանգեցին պաշտոնյաին սեփական ավտոմեքենայից: Նրա ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |