Իսրայելի հայերի միությունը այդ երկրի հայ բնակչության մարդահամար է անցկացնում10 հոկտեմբերի 2013 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հայերի «Արարատ» միությունը սեպտեմբերի 25-ից այդ երկրի հայ բնակչության մարդահամար է անցկացնում: Հաշվառվում են նաև ծնունդով Հայաստանից այլ ազգությունների ներկայացուցիչները: Ինչպես ասվում է Միության հաղորդագրության մեջ, մարդահամարը անց է կացվում տեղեկատվության հավաքագրման համար և նպատակ ունի էլ ավելի համախմբելու հայ համայնքը: Հավաքագրված բոլոր անձնական տվյալները գաղտնի են պահվում և հրապարակման ենթակա չեն: «Համախմբած լինելով՝ հայ համայնքները ողջ աշխարհում ունեն մեծ հեղինակություն և ազդեցիկ են, ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական առումով: Եկեք առաջին քայլն անենք դեպի դա»,-ասվում է Իսրայելի հայերի միության հաղորդագրության մեջ: Հայերի ընդհանուր քանակն աշխարհում կազմում է 10-12 մլն՝ Հայաստանի բնակչությունը մոտ 3,3 մլն է (2005 թ.): Սփյուռքի ընդհանուր քանակը գնահատվում է 7-8 մլն: Հայկական սփյուռքը գոյություն ունի 1375 թվականից ի վեր, երբ մամլուքների դեմ պայքարում ընկավ Կիլիկիայի հայկական թագավորությունն ու հայերը կորցրեցին պետականությունը: Սփյուռքը հատկապես աճեց Հայոց ցեղասպանությունից հետո: Հայ փախստականները հիմնավորվեցին Եվրոպայի երկրներում, Մերձավոր Արևելքում: Իսրայելում կա խոշոր հայկական համայնք, որը հիմնականում կենտրոնացած է Երուսաղեմի հայկական թաղամասում: Կան փոքր համայնքներ Հայֆայում, Թել Ավիվում: Վերջին տարիներին բավականին մեծաթիվ համայնք է կազմավորվել Պետահ Տիկվայում, որը հիմնել են ԽՍՀԿ նախկին բնակիչները, սակայն նրանց մեծ մասը չեն հանդիսանում պաշտոնապես ճանաչված կրոնական համայնքի ներկայացուցիչներ: Նրանց քանակը հասնում է մոտ 20 000-ի: Միլիոնավոր հայեր են հիմնավորվել Արևմտյան Եվրոպայում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իտալիա, և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում: Խոշոր հայկական համայնքներ կան Ռուսաստանում, նաև Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում: Կան հայկական համայնքներ նաև Հնդկաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Աֆրիակայի որոշ երկրներում՝ Սուդանում, ՀԱՀ, Եթովպիայում: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան նաև Սինգապուրում, Բիրմայում ու Հոնկոնգում: Ժամանակին ծաղկուն հայկական համայնքներ են եղել Չինաստանում, Ճապոնիայում ու Ֆիլիպիններում, սակայն այժմ հայկական մշակույթն այդ երկրներում գրեթե անհետացել է: Photo:venividi.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |