Դինքի սպանության համար կասկածյալի փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալն անմեղ է![]() 10 հոկտեմբերի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալ Էրհան Թունջելի փաստաբանը հայտարարել է, որ չի կարողանում գտնել իր պաշտպանյալին, գրում է Hurriyet Daily News-ը: Ըստ նրա, Թունջելը գտնվում է Թուրքիայում և նրանք հեռախոսազրույց են ունեցել: Էրդողան Սորքուլուն նշել է, որ կասկածյալը մտածում է՝ հանձնվել իշխանություններին, թե ոչ: «Իմ պաշտպանյալն անմեղ է, բայց ես հաստատ չգիտեմ, թե ով է այստեղ գտնվում»,-ասել է Սորքուլուն: Փաստաբանը նշել է նաև, որ Թունջելի իրավունքները խախտվում են և հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչ այդ պատժել է Թուրքիային Դինքի սպանության բացահայտման գործում անբավարար գործողությունների համար: Մինչ Հրանտ Դինքի սպանությունը Էրհան Թունջելը եղել է Տրաբզոնի ոստիկանության իրազեկիչը: «Իմ պաշտպանյալը խամաճիկ չի եղել սպանության մասին գործում: Էրհանն այն մարդը չէ, որին կարելի է օգտագործել: Նա սովորել է Տրաբզոնի համալսարանում և տեղեկություններ է հաղորդել ուսանողների ապօրինի խմբերի մասին: Սպանությունից մի ամիս առաջ Թունջելը դադարեցրել է իրազեկչի իր գործունեությունը: Ես չեմ հավատում, որ Թունջելն է եղել առանցքային կերպարը դատարանում և, հետևաբար, նրա կյանքը վտանգված չէ: Հասարակական կարծիքը դեմ է Էրհանին, սակայն եթե նրա անմեղության ապացույցներ չներկայացվեին, նա չէր արդարացվի: Նա այն մարդն է, որը հայտնել է իշխանություններին պատրաստվող սպանության մասին»,-ասել է Սորքուլուն: Ինչ վերաբերում Յասին Հայալին, որը դատապարտվել է որպես հայ լրագրողի սպանության նախաձեռնող, ապա փաստաբանն ասել է, որ Յասինը փորձել է ամբողջ մեղքը բարդել Թունջելի վրա: «Իմ դիրքորոշումը դեմ չէ Դինքի ընտանիքին, մեր նպատակները նույնն են: Ես հարգում եմ նրանց վիշտն ու ի սրտե ցանկանում եմ, որ ճշմարտությունը բացահայտվի»,-ասել է նա: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |