«Հայաստան» հիմնադրամը միջոցներ է հավաքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար![]() 11 հոկտեմբերի 2013 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական հեռուստամարաթոնը միջոցներ կհավաքագրի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար: Ինչպես գրում է Asbarez-ը, մայրուղին կնպաստի Հայաստանի ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հիմնադրամի հավաքած միջոցներով են կառուցվել Գորիս-Ստեփանակերտ և կառուցվում է Հյուսիս-Հարավ մայրուղին: Հիմնադրամը նաև ֆինանսավորել է Արցախում ենթակառուցվածքների շինարարությունը, այդ թվում ջրատարներ, գազամուղներ ու կապ, ինչպես նաև մեծ ներդրում ունի Արցախի քաղաքների ու գյուղերի դպրոցների, հիվանդանոցների ու մշակութային հաստատությունների վերականգնման ու վերանորոգման գործում: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը մեծ կարևորություն ունի տնտեսական և հումանիտար տեսակետից: Ճանապարի շահագործումից հետո Հայաստանից Արցախ տանող ճանապարհը կկրճատվի երկու անգամ: Այժմ Հայաստանից Արցախ կարելի է մեկնել միայն մեկ ճանապարհով՝ Գորիս-Ստեփանակերտ: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կհագեցվի լուսարձակող ցուցանակներով, եղանակի հսկողության սարքերով (ձյուն, մառախուղ): Շինարարության ընթացքում կվերականգնվեն 16 կամուրջներ: Մոտ 30 գյուղ, որոնք ճանապարհից 20 կմ հեռավորության վրա են գտնվում, կստանան տնտեսական զարգացման հեռանկար: Photo: asbarez.com Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |