2013 թ. խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը![]() 11 հոկտեմբերի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), որը պետք է ապահովի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացումը: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարվել է Օսլոյում: Խաղաղության Նոբելյան մրցանակն ամեն տարի շնորհվող Նոբելյան մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է 1901 թվականից ի վեր և հանդիսանում է ամենահայտնի ու հեղինակավոր միջազգային պարգևը քաղաքական-հասարակական ու հումանիտար գործունեության ոլորտում: ՔԶԱԿ-ը սեպտեմբերի վերջում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման պլանը, որը միացավ այդ կազմակերպությանը՝ դիմակայելով զինված հակակառավարական խմբավորումներին: Քիմիական զենքի արտադրության համար սարքավորումները նախատեսվում է ոչնչացնել 2013 թվականի նոյեմբերի սկզբին, իսկ բոլոր քիմիական արսենալները՝ 2014 թվականի առաջին կեսին: ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհի մասին, ավելի ուշ ՄԱԿ քիմիական զենքի գծով փորձագետները հաստատեցին, որ քիմիական հարձակում եղել է: Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՄԱԿ աջակցությամբ 1997 թ. ապրիլի 29-ին, երբ ուժի մեջ մտավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիան: Կազմակերպության նպատակներն են քիմիական զենքի արգելման արգելքի կատարման վերահսկողությունը, նրա պաշարների ոչնչացումը, աջակցությունը խաղաղ քիմիայի ոլորտում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև օգնությունը պետություններին քիմիական զենքից պաշտպանվելու և տարածումը կասեցնելու հարցում: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Հաագայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |