Բենգազիում Շվեդիայի հյուպատոսության մոտ ավտոմեքենա է պայթեցվել

Բենգազիում Շվեդիայի հյուպատոսության մոտ ավտոմեքենա է պայթեցվել

PanARMENIAN.Net - Լիբիայի Բենգազիում ականապատ մեքենան պայթել է Շվեդիայի հյուպատոսության մոտ: Այդ տեղեկությունը լրագրողներին է հաստատել տեղական անվտանգության ուժերի գնդապետ Աբդուլլահ Զաիդին:

Ըստ նրա, պայթյունի հետևանքով շենքին զգալի վնաս է հասցվել, սակայն զոհերից հաջողվել է խուսափել: Ահաբեկչության դրդապատճառները դեռևս անհայտ են, հայտնում է ՌԲԿ-ն:

Անցած շաբաթ Լիբիան ստիպված էին լքել Ռուսաստանի դեսպանության բոլոր աշխատակիցները: Պատճառը հարձակումն էր դիվանագիտական առաքելության վրա՝ գրոհայիններն իբր վրեժ էին լուծում ՌԴ քաղաքացուհու կողմից լիբիացու սպանության համար: Երկրի կառավարությունը չկարողացավ երաշխավորել դիվանագետներին, որ նման ապօրինություններ նորից չեն կրկնվի: Նախօրեին առևանգվեց ու որոշ ժամանկ անց ազատ արձակվեց Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---