Սերգեյ Լավրով. Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում Սիրիայում պատերազմի համար![]() 11 հոկտեմբերի 2013 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Երրորդ երկրները ապoրինաբար Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում սիրիական ռեժիմի դեմ պայքարելու համար, այդ թվում սովորեցնում են նրանց, թե ինչպես վարվել քիմիական զենքի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: «Վերջերս հաղորդագրություններ հայտնվեցին, որ երրորդ երկրներն ապօրինաբար օգտագործում են Քաբուլի չվերահսկվող տարածքը Սիրիայի ռեժիմի դեմ գրոհայիններ պատրաստելու համար, այդ թվում քիմիական թունավոր նյութերի հետ վարվելու ունակություններին»,-ասել է նա: «Մասնավորապես, մեր տվյալներով, ոչ անհայտ «Ջաբհաթ ան Նուսրան» մտադիր է ապօրինաբար Իրաքի տարածք առաքել թունավոր նյութեր արդեն Իրաքի տարածքում ահաբեկչության կազմակերպման համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ահաբեկչական ճամբարների ցանցն Աֆղանստանում ստեղծվել է դեռ 80-ականներին Ուսամա բին Լադենի կողմից՝ խորհրդային զորքերի դեմ կռվող մոջահեդներ պատրաստելու համար: 40-րդ բանակն Աֆղանստանից դուրս բերելուց հետո, ճամբարներում սկսեցին գրոհայինների սովորեցնել աշխարհի տարբեր երկրներից, առաջին հերթին Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից: Ներկայումս նրանք ֆինանսավորվում են «Ալ Քայիդայի» կողմից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |