Վանգան օգնեց` Հայաստանի հավաքականը հաղթեց բուլղարացիներին 11 հոկտեմբերի 2013 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ռևանշը կայացավ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում բուլղարացիները պարտություն կրեցին 2:1 հաշվով: Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր ԱԱ 2014-ի ընտրական մրցաշարի տնային խաղում: 43-րդ րոպեին Բուլղարիայի հավաքականը մնաց 10 հոգով, ինչին հաջորդեց մեր կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գոլը, որն էլ բացեց հաշիվը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց: Խաղի արդեն 60-րդ րոպեին բուլղարացիները հավասարեցրին հաշիվը, ինչից մի քանի րոպե անց մնացին 9 խաղացողով: Երբ խաղի ավարտին հաշված րոպեներ էին մնացել, Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խփեց հաղթական գոլը: Մեր հավաքականը հոկտեմբերի 15-ին Նեապոլում կմրցի Իտալիայի հավաքականի հետ: «Բ» խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալն է․ Իտալիա` 21 (9 խաղ) Բուլղարիա` 13 (9) Դանիա`13 (9) Հայաստան` 12 (9) Չեխիա` 12 (9) Մալտա` 3 (9) Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |