Դոլարային վարկերն այս շաբաթ մեծ պահանջարկ են ունեցել առևտրային բանկերում![]() 12 հոկտեմբերի 2013 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 55.3 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: 2013թ-ի հոկտեմբերի 7-11-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,419,209 ԱՄՆ դոլար 405.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 90,824,312 ԱՄՆ դոլար 407.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,942,346 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |