Ֆրանսիայի սոցիալիստական խմբակցությունը Հայոց ցեղասպանության ուրացման դեմ օրենքի նախագիծ կներկայացնի

PanARMENIAN.Net - Օրերս ֆրանսիական խորհրդարանի սոցիալիստական խմբակցությունը որոշել է Հայոց ցեղասպանության ուրացման դեմ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանին: Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն հաղորդագրությամբ ողջունել է սոցիալիստ պատգամավորների նախաձեռնությունը, որով, այսպիսով, գործի են դրվում կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդի հանձնառությունները: «Այս երկրորդ անգամն է, որ խորհրդարանի սոցիալիստական խմբակցությունը խորհրդարանական ուղին օգտագործում է հօգուտ հայության: 1998թ մայիսի 29-ից հետո, որը տրամադրված էր Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքին, Սոցիալիստական կուսակցությունը կարող է 2006 թ. մայիսի 18-ն օգտագործել Ցեղասպանության ուրացումն արգելող օրենքի համար, որպեսզի այն ընդունվի առաջին ընթերցմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Այս օրենքի ընդունմամբ Հայոց ցեղասպանությունն ուրացողներն արդեն ինքնաբերաբար կդատապարտվեն ֆրանսիական արդարադատության կողմից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---