Freedom House-ը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ![]() 12 հոկտեմբերի 2013 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Դևիդ Քրամերը, որը հայտնի է Ադրբեջանի հասցեին իր հաճախակի քննադատությամբ, կարծիք է հայտնել այդ երկրում անցած նախագահական ընտրությունների մասին: Ըստ նրա, ընտրություններն Ադրբեջանում անցել են ոչ ժողովրդավար, կառավարությունն անտեսել է ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդ առթիվ նա կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ: «Մենք հորդորում ենք Եվրամիությանն առավել լուրջ վերաբերվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերին և դադարեցնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց համար մուտքի արտոնագրերի պարզեցման շուրջ բանակցությունները»,- ասել է Քրամերը, հայտնում է haqqin.az-ը: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական գնահատականը: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան: «Մեր առաքելությունն Ադրբեջանում մեկնարկել է օգոստոսի 28-ին: Սեպտեմբերի 11-ին երկիր են ժամանել 30 երկարաժամկետ դիտորդներ: Մենք արդեն երկու միջանկյալ զեկույց ենք հրապարակել»,-ասել է նա: Ըստ նրա, դիտորդները տեղեկություններ են ստացել միջամտությունների և լրագրողների վրա հարձակումների մասին: «Հետևելով ընտրական գործընթացին 6 շաբաթ շարունակ, մենք եկանք այն եզրակացության, որ ընտրությունները չէին համապատասխանում ԵԱՀԿ պահանջներին ու խորհուրդներին: Մեզ հայտնի է դարձել, որ կարծիքն ազատ արտահայտելու ու հավաքների ազատության սահմանափակումները բացասաբար են անդրադարձել ընտրությունների գործընթացի վրա»,-ասել է նա: Ադրբեջանի նախագահի ընտրություններին որպես կարճաժամկետ դիտորդ մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 300 դիտորդ: Առաքելության ամփոփիչ զեկույցը կհրապարակվի երկու ամսից: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն ընտրություններում հավաքել է ձայների գրեթե 85 տոկոսը՝ երրորդ անգամ ստանձնելով նախագահի պաշտոնը: Նրա մերձավոր մրցակից, ընդդիմադիր Ջամիլ Հասանլին հավաքել է ձայների 8 տոկոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |