Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչը

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է Հայաստանի խորհրադարանի մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են Սենատի անդամներ, կառավարության ներկայացուցիչներ, գործարարներ: Ապրիլի 3-ին Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի գլխավորած պատվիրակությանը կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Նույն օրը պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի հուշահամալիրում, կայցելեն մատենադարան, կհանդիպեն լեհական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապրիլի 4-ին պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպումներ կունենա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների, խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: Նախատեսվում է հանդիպում գործարար շրջանակների հետ :
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---