Վարկած. Մոսկվայում անկարգությունների մեղավորն ադրբեջանցի է՝ նա դանակահարել է տղային ընկերուհու աչքի առաջ (վիդեո) 14 հոկտեմբերի 2013 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ըստ որոշ տվյալների, Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների մեղավորն ադրբեջանցի է: Ինչպես հայտնի է դարձել, անկարգությունների առիթ է հանդիսացել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Մոսկվայի Բիրյուլովո թաղամասի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Ինչպես հայտնում է «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանը, ըստ տարածված վարկածի, մարդասպանը կարող է լինել շաուրմա ծախող ադրբեջանցին, որն աշխատում էր Արևմտյան Բիրյուլովոյում գործող բանջարանոցի շուկայում: Տեղաբնակներից մեկը պատմել է «Կոմսոմոլսկայա գազետա» թերթին, որ բազմիցս է տեսել կասկածյալին՝ նա շրջել է թաղամասով՝ հավաքելով «ամեն տեսակի հին իրեր, մետաղի ջարդոն»՝ հին սառնարաններ, լվացքի մեքենաներ: «Կարծես, նա Ադրբեջանից է: Նա այս թաղամասում շրջում է արդեն մոտ երկու տարի: Վերջին անգամ ես նրան տեսել եմ մեկ շաբաթ առաջ»,-ասել է կինը: Մինչդեռ, մոսկովյան ոստիկանությունն ամփոփում է միջադեպի արդյունքները՝ տեղաբնակները զանգվածային անկարգություններ են հրահրել 25-ամյա Շչերբակովի սպանությունից հետո: Ինչպես հայտնում է «Զագոլովկի.ռու»-ն, սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանն, որն, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները կազմակերպել են շրջանի պարեկում: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ, կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել է դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում: «Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել են սառնարանները, կոտրել են կայանած մեքենաները, ջախջախել են ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ: Անկարգությունների հետևանքով տուժել է վեց ոստիկան, ՕՄՈՆ-ի երկու աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց: Մինչդեռ «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրն ոստիկանությունում հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված իրավապահների քանակն ավելի մեծ է. «Այսօր գիշերը հոսպիտալացվել են ևս երեք իրավապահներ, որոնց վիճակը վատթարացել է»: Ըստ գործակալության աղբյուրների բժշկական շրջանակներում, ընդամենը անկարգությունների արդյունքում վնասվածք է ստացել 23 մարդ: Նրանցից 8-ը գործուղվել են բժշկական հաստատություններ, վեցը հրաժարվել է հոսպիտալացումից, ևս 9-ը քազաքացիներ ամբուլատոր բուժում կստանան: Ոստիկանություն է բերման ենթարկվել 380 մարդ, որոնք մասնակցել են անկարգություններին: Նրանց հարցաքննում են խուլիգանության հոդվածով: Նրանք դեռ որպես վկաներ են անցնում: Բերման ենթարկվածների թվում են նաև Նացիոնալ-բոլշևիկյան կուսակցության 14 անդամներ: Իսկ Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիան խորհուրդ է տալիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին զգուշավոր լինել Մոսկվայի փողոցներում: Կազմակերպության ղեկավար Մուհամմադ Ամինը հորդորել է միգրանտներին ու օտարերկրացիներին «չզբոսնել ու չայցելել հասարակական վայրեր» և ենթադրություն է հայտնել, որ ազգայնականները կարող են իրենց ագրեսիվ պահել քաղաքի ցանկացած մասում, հայտնում է «Վեստի.ռու»-ն: Photo: Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |