Հայկական եկեղեցին թուրքական Շանլիուրֆայում վերածվել է գոմի14 հոկտեմբերի 2013 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Պատմական հայկական եկեղեցին Թուրքիայի Շանլիուրֆա գավառի Գերմուշ գյուղում օգտագործվում է որպես գոմ, գրում է hyetert.com-ը: 10 տարի առաջ հայերը վերանորոգեցին եկեղեցին, սակայն 3 տարի առաջ զբոսաշրջիկների առջև բացվելու փոխարեն, եկեղեցին որպես գոմ է օգտագործվում խոշոր եղջերավորների համար, հայտնում է urfadabugun.com-ը: Մուտքի մոտ տեղադրված ցուցատախտակը պատմում է պատմական կառույցի մասին երեք լեզուներով, սակայն այդ վայրը զբոսաշրջային վայրի ամենևին նման չէ: Մինչ 1915 թվականը Գերմուշ գյուղում հայեր են բնակվել: Այժմյան բնակիչները գանձեր որոնելու մոլուցքով տարված, որոնք իբր թաղված են հողում, մինչ օրս շարունակում են գյուղում անհամար փոսեր փորել: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |