Մոսկվայում տեղի ունեցած անկարգություններին հաջորդեց կովկասցիների հետ ծեծկռտուքը Սարատովում15 հոկտեմբերի 2013 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի երիտասարդների ու կովկասցիների միջև, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Ըստ «Վզգլյադ-ինֆո» գործակալության, որը հղում է կատարում ականատեսներին, «Պիոներ» կինոթատրոնի մոտ բախմանը մոտ 20 մարդ է մասնակցել: «Ծեծկռտուքի մասնակիցները հարվածել են միմյանց ձեռքերով ու ոտքերով: Լսելի էր կովկասյան առոգանությունը»,-ասել են վկաները: Կինոթատրոնի պահակայինները փորձել են կանգնեցնել կռվողներին, իսկ անցորդներից մեկը ոստիկանություն է կանչել: Արդյունքում հաջողվել է միայն կոնֆլիկտի մեկ մասնակցի բերման ենթարկել, մյուսները փախել են: Իրավապահները «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել են, որ հակամարտության պատճառը պարզվում է, իսկ ծեծկռտուքի փաստով ստուգում է անցկացվում: Մինչդեռ քաղաքում ձերբակալել են երեք ազգայնականների, որոնք չարտոնված պիկետներ էին անցկացնում, գրում է «ՍարատովԲիզնես Քոնսալթինգը»: Ինչպես ճշտում է Saratovnews-ը, Սարատովի ազգայնականները մտադիր էին երկուշաբթի երեկոյան երթով անցնել Կիրովի պողոտայով, համերաշխություն հայտնելու համար մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո շրջանի բնակիչների հետ: Ազգայնականների առաջնորդներից մեկը ավելի վաղ հայտնել էր ինտերնետ-պարբերականին, որ ակցիան համաձայնեցված չէ քաղաքային իշխանությունների հետ, ուստի պաստառներ չեն լինի, գրում է Lenta.ru-ն: Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո շրջանում անկարգությունների առիթ է հանդիսացել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Մոսկվայի Բիրյուլովո թաղամասի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանն, որն, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները կազմակերպել են շրջանի պարեկում: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ, կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել է դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում: «Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել են սառնարանները, կոտրել են կայանած մեքենաները, ջախջախել են ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ: Photo: saratov.versia.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |