Հետազոտություն. ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը և բարձր հարկերը15 հոկտեմբերի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ՓՄՁ-ների սեգմենտը որոշիչ կլինի Հայաստանի զարգացման համար, վստահ է «Ամերիաբանկ» ՓԲԸ Զարգացման գծով տնօրեր Տիգրան Ջրբաշյանը:«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Իր ընդգրկուն նկարագրով, կատարված բացահայտումներով, փորձագիտական գնահատումներով և կանխատեսումներով այս հետազոտությունը եզակի է ՓՄՁ-ների վերաբերյալ ծավալուն ու համապարփակ տեղեկություններ տրամադրելու տեսանկյունից: Ըստ Տիգրան Ջրբաշյանի, հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ գնահատել ՓՄՁ-ների ներկա իրավիճակը, սպասումները, նախասիրությունները, ոլորտի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև կանխատեսել զարգացման միտումները: Հետազոտությունը, ինչպես նշեց Ջրբաշյանը, ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում: Այն միաժամանակ տալիս է համեմատականներ այլ երկրների հետ: Ամերիան հետազոտության համար դիտարկել է ընդհանուր քանակով 1003 ՓՄՁ, որից 655 ՓՄՁ-ն Երևան քաղաքից, 144-ը Գյումրիից, 152-ը Վանաձորից, 52-ը Դիլիջանից: Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի): Հետազոտության արդյունքները վկայում են, որ դիտարկվող քաղաքներում ՓՄՁ-ների 47.6%-ը զբաղվում է առևտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ: Առևտուրը գերակշռում է գերփոքր ՓՄՁ-ների մոտ` 55.2%: Ինչպես նշեց Տիգրան Ջրբաշյանը, բանկերի հետ ՓՄՁ-ների գործունեությունը ուսումնասիրելիս պարզվել է, որ ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելու համար ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է: ՓՄՁ-երի ոլորտում մրցակցության աշխուժացում է նկատվում առավելապես միջին ձեռնարկությունների շրջանում, քան փոքրերի մոտ: Միջինների համար մրցակցության մակարդակի աշխուժացումը վկայում է ինչպես միմյանց միջև, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ մրցակցության թեժացման մասին: Ամերիայի փորձագետները բացահայտել են, որ ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը և բարձր հարկերը: Գյումրիում և Վանաձորում որպես խոչընդոտ ավելի մեծ կարևորություն ունի արտագաղթը, քան Երևանում և Դիլիջանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |