Լոնդոնում ձերբակալված ահաբեկիչների թվում նաև ադրբեջանցի կա15 հոկտեմբերի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչական գործողության նախապատրաստման համար 4 կասկածյալների: Նրանցից մեկը Մեծ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացի է ծնունդով Ադրբեջանից, մյուսները՝ Թուրքիայից, Ալժիրից ու Պակիստանից: Բոլոր ձերբակալվածները պահվում են մեկուսարանում: «Երկուսին ձերբակալել են Օլդգեյթում՝ Լոնդոնի արևելքում, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց մեքենան: Երկուսն էլ Մեծ Բրիտանիայի 25-ամյա քաղաքացիներ են, մեկը ծնունդով Թուրքիայից, մյուսը՝ Ալժիրից: Եվս մեկ կասկածյալ՝ ծնունդով Ադրբեջանից Մեծ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացուն ձերբակալել են մայրաքաղաքի արևմուտքում, իսկ չորրորդին՝ պակիստանցուն, Լոնդոնի հարավ-արևմուտքում»,-գրում է թերթը: Ըստ The Guardian-ի, ձերբակալվածները ահաբեկչություն էին նախապատրաստում՝ Նայրոբիի ու Մումբաի առևտրական կենտրոններում տեղի ունեցածների նմանությամբ: Սեպտեմբերի վերջում Քենիայի մայրաքաղաքում ահաբեկիչները սպանեցին առևտրի կենտրոնի 67 այցելուների, 2008 թվականին հնդկական Մումբաիում՝ զոհվեց 164 մարդ: Բոլոր ձերբակալվածները երկար ժամանակ եղել են բրիտանական MI5 հակահետախուզության հսկողության տակ: Այժմ ոստիկանությունը շարունակում է խուզարկությունները մի քանի հասցեներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |