ՓՄՁ-ների միայն 31 տոկոսն է վերջին տարիներին օգտվել մասնագիտական խորհրդատվական ծառայություններից15 հոկտեմբերի 2013 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում գործում է փոքր ու միջին շուրջ 80 000 ձեռնարկություն, որոնց բաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 40 տոկոս: Այդ հատվածի զարգացման համար 2013 թվականին Հայաստանի կառավարությունը պետբյուջեից հատկացրել է շուրջ 150 մլն դրամ: «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում: Այն միաժամանակ տալիս է համեմատականներ այլ երկրների հետ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել փոքր ձեռնարկությունների դրական տրամադրվածությունը, ինչը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ ոլորտի զարգացման համար, չնայած, որ միկրոբիզնեսի ներկայացուցիչները զարգացման մեծ հեռանկարներ չեն տեսնում: Այդ մասին ասել է հետազոտության շնորհանդեսի ժամանակ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը: Ըստ նրա, ՓՄՁ-ների ներկայացուցիչների ակնկալիքներն առաջիկա 1-3 տարվա համար թեև մեծ չեն, սակայն դրական են: ՓՄՁ-ների վարկավորման 70 տոկոսը կատարվում է դրամով, որտեղ միջին վարկը կազմում է 8,5 մլն դրամ՝ միջինը 18,5 տարեկան տոկոսադրույքով: Մնացած 30 տոկոսը դոլարային վարկերն են, որոնք միջինը կազմում են 130 հազար դոլար՝ տարեկան 14,5 տոկոս տոկոսադրույքով: Միաժամանակ թեև հայկական ՓՄՁ-ները հասկանում են խորհրդատվական ծառայությունների անհրաժեշտությունը, սակայն ազատ դրամական միջոցների բացակայության պատճառով չեն օգտվում դրանցից: Ըստ հետազոտության, ՓՄՁ-ների միայն 31 տոկոսն է վերջին երկու տարում օգտվել մասնագիտական ծառայություններից: Տեղի ՓՄՁ-ները նաև դժվարությամբ են նորամուծություններ կատարում՝ նորարարությունների ներմուծման մասին հայտարարել է միայն ձեռնարկությունների 6 տոկոսը, իսկ արտադրական նորարարությունների մասին՝ միայն 14 տոկոսը: Ամերիան հետազոտության համար դիտարկել է ընդհանուր քանակով 1003 ՓՄՁ, որից 655 ՓՄՁ-ն Երևան քաղաքից, 144-ը Գյումրիից, 152-ը Վանաձորից, 52-ը Դիլիջանից: Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի): Հետազոտության արդյունքները վկայում են, որ դիտարկվող քաղաքներում ՓՄՁ-ների 47.6%-ը զբաղվում է առևտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ: Առևտուրը գերակշռում է գերփոքր ՓՄՁ-ների մոտ` 55.2%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |