Օրհան Զեյնալովին ձերբակալել են, նա Ադրբեջանում հետախուզվում էր սպանության համար (թարմացված)15 հոկտեմբերի 2013 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը ձերբակալել է Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, այդ մասին ՆԳՆ վրա հղումով հայտնել է «Ինտերֆաքսը»: Հիշեցնենք, որ Շչերբակովի սպանությունն անկարգությունների պատճառ դարձավ Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո շրջանում: Օրհան Զեյնալովին ձերբակալել են մերձմոսկովյան Կոլոմնայում, հիմա նրան Մոսկվա են տանում: Այլ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է հաջողվել գտնել ադրբեջանցու հետքը, որին լավագույն օպերատիվ աշխատակիցներն էին որոնում, դեռ չկան: Նաև պարզվել է, որ Զեյնալովը սպանության համար հետախուզվում էր նաև ադրբեջանցի իրավապահների կողմից: Այդ մասին հայտնել է Մոսկվայում ՌԴ Պետդեպարտամենտի ՆԳՆ ղեկավար Անատոլի Յակունինը, գրում է նշում է «Ինտերֆաքս»-ը: «Կապվել ենք Ադրբեջանում մեր գործընկերների հետ: Նրանք հաստատել են, որ այդ քաղաքացին սպանության կասկածանքով հետախուզության մեջ էր գտնվում», - Մոսկվայի կառավարության այսօրվա նիստին ասել է Յակունինը: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն բացահայտել էր, որ Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո շրջանում Շչերբակովի սպանության համար կասկածյալ Օրհան Զեյնալովը աշխատանքի մշտական վայր Մոսկվայում չուներ և մասնավոր տաքսի էր վարում: Ինչպես ասվում է ՌԴ ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ, Զեյնալովը «չարաշահում է սպիրտային խմիչքները»: Քննիչները բնութագրել են նրան որպես ագրեսիվ ու բռնկվող: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը շուրջ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում, գրում է Lenta.ru-ն: ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ կասկածյալի ձերբակալությունը մի քանի ժամվա պատմություն է: «Եվ քանի դեռ մենք դա չենք արել, նա շանս ունի կամավոր ներկայանալու քննիչին»,-հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մարկինը: ՆԳՆ Մոսկվայի վարչությունը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ կասկածյալի անձը հաստաված է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, նրան ճանաչել են բնակարանի հարևանները՝ տեսնելով համացանցում տեսախցիկների տեսագրությունը: Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում: «Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |