ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չի կիրառվի Հայաստանի դեմ31 մարտի 2006 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան օգնությունը նպատակ ունի օժանդակել Ադրբեջանին անվտանգության այնպիսի սպառնալիքներին դիմակայելու համար, ինչպես Իրանն է, այլ ոչ թե կիրառել դա Հայաստանի դեմ: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: «Մեր օժանդակությունն Ադրբեջանին չի խոչընդոտում մեր աջակցությանը հայկական անվտանգությանը, եւ այն ուղղված չէ եւ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակների համար»,-ասել է նա: Ֆրիդը նաեւ մտահոգություն է հայտնել Իրանի հետ Հայաստանի ընդլայնվող էներգետիկ կապերի առնչությամբ, նշելով, որ ԱՄՆ դիտարկում է ուղիներ, որոնք թույլ կտան պահպանել էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասի բոլոր երկրների համար:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |