Սիրիայում ահաբեկչության արդյունքում 21 մարդ է զոհվել16 հոկտեմբերի 2013 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դերաա գավառում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights կազմակերպության վրա հղումով: Միջադեպի զոհերի թվում չորս երեխա և մեկ կին կա՝ ավտոմեքենայում ռումբ է պայթել: Ապստամբներն արդեն մեղադրել են կառավարական ուժերին պայթուցիկ սարքի տեղադրման համար: Ըստ գրոհայինների տվյալների, վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է երկրի իշխանությունների վերահսկողության տակ: Դերաա գավառը առաջիններից մեկն էր, որտեղ 2011 թ. գարնանը սկսվեցին ելույթները նախագահ Ասադի դեմ: Այդ տարածքում մինչ օրս դաժան մարտեր են գնում, ինչը բացատրվում է նրա աշխարհագրական դիրքով՝ Դերաան գտնվում է Հորդանանի հետ սահմանին, ինչպես նաև սահմանակից է Դամասկոս գավառին, որտեղ գտնվում է Սիրիայի մայրաքաղաքը, գրում է Լենտա.ռու-ն: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |