Դամասկոսի բնակիչներին թույլ են տվել շուն ու կատու ուտել՝ սովամահ չլինելու համար![]() 16 հոկտեմբերի 2013 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսի մի քանի հեղինակավոր իմամներ հրապարակել են համատեղ ֆեթվա (կրոնական հրահանգ), որով թույլատրվում է սննդի մեջ օգտագործել շան, կատվի և ավանակի միս՝ սովամահությունից փրկվելու համար, հայտնում է BBC News-ը: Համապատասխան որոշումը կայացվել է Սիրիայի մայրաքաղաքում սնդդամթերքի լուրջ պակասի պայմաններում: Իմամները պարզաբանել են, որ սովորաբար «անմաքուր» համարվող կենդանիների միսը սննդի մեջ օգտագործելու թույլտվությունը յուրօրինակ օգնության աղերս է՝ ուղղված աշխարհին: Նրանց խոսքով, եթե սննդամթերքի հետ կապված իրավիճակը վատթարանա, քաղաքում կարող են նաև մարդակերության դեպքեր գրանցվել: Մինչ օրս նմանատիպ որոշումներ էին կայացվել նաև Հոմսում և Համայում, որտեղ դաժան մարտեր էին գնում, հայտնում է Lenta.ru-ն: Մինչ քաղաքացիական պատերազմը սննդամթերքի մեծ մասը Դամասկոսը ստանում էր շրջակա գյուղական շրջաններից: Երբ գրոհայինները վերահսկողություն հաստատեցին արվարձաններից շատերում, քաղաքը սնունդով մատակարարելու ճանապարհներից շատերը փակվեցին, ինչը գնաճի, դեֆիցիտի ու վերավաճառքի զգալի աճի պատճառ դարձավ: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |