Հայաստանի եւ Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչներն առաջին անգամ մասնակցեցին մի միջոցառման, որը ՆԱՏՕ-ի հովանավորությամբ չէր անցնում31 մարտի 2006 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության դեմ միջազգային պայաքրին նվիրված սիմպոզիումը, ընդհանուր առմամբ, լավ էր կազմակերպված: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, հաղորդում է Հայաստանի ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, սիմպոզիումը հակաահաբեկչության արդի խնդիրների մասնագիտական քննարկմանն էր հրավիրել աշխարհի շատ երկրների պետական եւ որ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Հայտնի վերլուծաբանների թվում զեկույցներով հանդես եկան ԱՄՆ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Թոմաս Օ`Քոննելը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հիլմի Օզկեկը եւ այլոք: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Ամերիկայի երկրների ներկայացուցիչներ»,-նշել է գեներալ-մայորը: Հ.Քոթանջյանն ընդգծել է, որ մինչ այդ Հայաստանի եւ Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները հնարվորություն են ունեցել մասնակցել միայն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին: «Այս միջոցառմանը արտերկյա մասնագետները, ինչպես նաեւ Հայաստանի ներկայացուցիչը, մասնակցել են Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի հրավերով: Սիմպոզիումը, համադրելով բազմակողմ եւ երկկողմ շփումների ձեւաչափերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավորություն էր տալիս ուղղակիորեն դիտարկել հարեւան պետության իրական գործունեությունը միջազգային համագործակցության ամենզգայուն եւ բարդ ոլորտներից մեկում»,-ասել է պաշտպանության նախարարի խորհրդականը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |