Թուրքիան սկսել է պայքարել «Ալ Քայիդայի» դեմ![]() 17 հոկտեմբերի 2013 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակը հարվածել էՍիրիայում«Ալ Քայիդայի» դիրքերին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների վրա հղումով: Հարձակման թիրախ են դարձել «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող օբյեկտները սիրիական սահմանամերձ Ազազա քաղաքի մոտ: Թուրքիան հարձակվել է գրոհայինների դիրքերի վրա Սիրիայի հետ սահմանին թուրքական Ղիլիս քաղաքի հարևանությամբ, հայտնում է apn.ru-ն: Թուրքիան հաճախ է պատասխան միջոցներ ձեռնարկում սիրիական ռազմականացված կազմավորումների դեմ՝ գնդակոծելով նրանց տարածքը, սակայն երկիրն առաջին անգամ է պաշտոնապես հայտնել «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորմանը դիմակայելու մասին: Մինչ այդ Թուրքիան հերքում էր մեղադրանքներն այն մասին, որ «Ալ Քայիդային» ենթակա խմբավորումները կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Մերձավոր Արևելքի գծով հայտնի փորձագետ Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում լույս տեսած հոդվածում գրում է, որ Թուրքիան վերածվել է սիրիացի ջիհադիստների համար մատակարարման կանալի ու հանգստի բազայի, ինչպես Պակիստանը՝ «Թալիբանի» համար: Որոշ գնահատականներով Սիրիայում արդեն մոտ 500 երիտասարդ թուրքեր են մարտնչում: «Ալ Քայիդայի» օղակները թուրքական տարածքում ակտիվորեն նոր անդամների են ներգրավում: Անցած շաբաթ Թուրքիայի կառավարությունը համաշխարհային հանրության ճնշման ներքո բանաձև ընդունեց այն ընկերությունների ու մասնավոր անձանց հետ հարաբերությունների սառեցման մասին, որոնք ֆինանսավորում են «Ալ Քայիդան» ու «Թալիբանը», և ընդգրկված են ահաբեկչական կազմակերպությունների միջազգային ցուցակում: «Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |