Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում աշնան վերջում![]() 17 հոկտեմբերի 2013 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում աշնան ավարտին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2012 թ. դեկտեմբերին Թուրքիա կատարած այցի շրջանակում տեղի ունեցավ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստը՝ ՌԴ նախագահի և Թուրքիայի վարչապետի նախագահությամբ: Այժմ պատրաստվում ենք չորրորդ նիստին, որն, ըստ հերթականության, կանցնի Մոսկվայում աշնան վերջում: Մեր երկրների ղեկավարները կամփոփեն մեկ տարվա համագործակցության արդյունքները ու կքննարկեն հեռանկարները»,-ասել է Ա.Մեշկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ նրա, Խորհրդի շրջանակներում գործում է ռազմավարական պլանավորման համատեղ խումբ ԱԳ նախարարների գլխավորությամբ, առևտրատնտեսական ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողով և հանրության համաժողով: «Այդպիսով մեր հարաբերությունները հենվում են երկկողմ երկխոսության լավ կառուցված մեխանիզմի վրա»,-ասել է դիվանագետը: Նա նաև նշել է, որ երկկողմ համագործակցության կարևոր նախագիծը ԱԷԿ կառուցումն է 20 մլրդ դոլար արժողությամբ: «Աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի: Իրականացվում է նաև մեկ այլ կարևոր նախագիծ՝ «Հարավային հոսանք» գազամուղի կառուցումը: Ակտիվորեն են զարգանում տարածաշրջանային կապերը»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |