Շչերբակովի սպանության գործով կասկածյալ Զեյնալովը ժխտում է իր մեղքը17 հոկտեմբերի 2013 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բիրյուլովո շրջանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը չի խոստովանել իր մեղքը, հայտնել են մոսկովյան ԶԼՄ-ները դատարանի դահլիճից, որտեղ քննվում է նրա կալանավորման հարցը: Հոկտեմբերի 16-ին Զեյնալովին բերման են ենթարկել Մոսկվա ուղղաթիռով մերձմոսկովյան Կոլոմնայից: Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ էր դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ: Երեքշաբթի պարզվեց այդ գործով կասկածյալ Օրհան Զեյնալովի անձը: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի են խոստացել ՆԳՆ-ում: ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի: Նա մեկ տարի ազատազրկված է եղել և դուրս է եկել գաղութից անցած տարվա ապրիլի 6-ին: Հոկտեմբերի 17-ին Զեյնալովին թարգմանիչ է տրամադրվել, քանի որ, ըստ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, կասկածյալը «հանկարծակի մոռացել է ռուսերենը»: «Ես համաձայն չեն, ես չեմ սպանել»,-հայտարարել է Զեյնալովը թարգմանչի օգնությամբ՝ խնդրելով ազատ արձակել իրեն գրավի դիմաց, չհստակեցնելով գումարի չափը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |