Թուրքիայի ՆԳՆ. Մենք ոչ մի պատ չենք կառուցում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի ՆԳՆ. Մենք ոչ մի պատ չենք կառուցում Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Մուամմեր Գյուլերը հերքել է Սիիայի հետ սահմանին պատի կառուցման վերաբերյալ տեղեկությունը: Ըստ նրա, թուրք-սիրիական սահմանին պատնեշ է կառուցվում զերծ պահելու համար Թուրքիայի քաղաքացիներին ականապատ տարածքներ անցնելուց:

Ավելի վաղ ասվել է, որ Թուրքիան ձեռնամուխ է եղել պատի շինարարությանը Սիրիային սահմանակից շրջաններում կանխելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքն այդ երկիր: Ըստ CNN Turk հեռուստաալիքի, պատը պետք է 2 մ բարձրություն ունենար: Մինչ այդ Արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման վարչության ղեկավար Ֆուադ Օքթայը հայտարարել էր, որ սիրիացի փախստականների քանակը, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում, մոտեցել է 300 հազարի: Ըստ նրա, շուրջ 181 հազար մարդ է ապրում սիրիացի փախստականների համար թուրքական կառավարության կողմից ստեղծված ճամբարներում: Բացի այդ, շուրջ 100 հազար փախստականներ հիմնավորվել են Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ բնակվում են ճամբարներից դուրս, հայտնում է «Թրենդը»:

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիան թանկ կվճարի Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար, որոնք ցանկացած պահի կարող են զենքն Անկարայի դեմ շրջել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---