Երևանը սեփական ինտերնետ-սթարթափի համար ամենամատչելի քաղաքներից է18 հոկտեմբերի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Երևանը սեփական ինտերնետ-սթարթափի համար ամենամատչելի քաղաքներից է: Ամենաթանկն այդ առումով Մոսկվան է: Նման եզրակացության է եկել Digital October տեխնոլոգիական ձեռնարկատիրության կենտրոնի կուրատոր Պյոտր Տատիշչևը, հայտնում է hopesandfears.com-ը: Կենտրոնի կուրատորը վերլուծել է, թե որքան կպահանջվի 2 ծրագրավորողի և 1 դիզայների աշխատանքը կազմակերպելու համար վարձակալվող գրասենյակում մեկ տարվա ընթացքում: Այդ նպատակով հարցում է անցկացվել Ռուսաստանի և ԱՊՀ տարբեր երկրների ձեռնարկատերերի միջև: Արդյունքում ցուցակն այսպիսի տեսք է ստացել. Մոսկվա՝ 165 000 դոլար, Սանկտ Պետերբուրգ՝ 120 000 դոլար, Նիժնի Նովգորոդ՝ 112 500, Նովոսիբիրսկ՝ 73 500, Տոմսկ՝ 51 938, Տագանրոգ՝ 56 250, Կրասնոդար՝ 61 875, Պերմ՝ 86 250, Վլադիվոստոկ՝ 75 00, Մինսկ՝ 60 000, Թբիլիսի՝ 38 400 և Երևան՝ 52 800 դոլար: Սեպտեմբերի վերջում նմանատիպ հետազոտություն է անցկացրել նաև Staff.com HR-պորտալը՝ անդրադառնալով աշխարհի քաղաքներին, Լոնդոնից սկսած և Մումբաիով վերջացրած: Արդյունքում պարզվել է, որ առավել շահավետ է նոր ինտերնետ նախագիծ սկսել Ֆիլիպիններում, որտեղ մեկ տարվա աշխատանքի համար 6,5 անգամ ավելի քիչ ծախսեր կպահանջվեն, քան Ցյուրիխում, Սիդնեյում կամ Նյու Յորքում: Սթարթափ ընկերությունը սկսնակ ընկերություն է, որը ստեղծվել է վերջերս, զարգացման փուլում է գտնվում կամ հետազոտում է հեռանկարային շուկաները: ՏՏ ոլորտի նման նախագծերը հաճախ անվանում են հայթեք-սթարթափ: Photo: startupafisha.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |