ԱՄՆ-ում մշակվում է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու սցենարը 1 ապրիլի 2006 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի զինվորականներն անց են կացնում հրմանատարաշտաբային զորավարժություններ, որի ընթացքում մշկվում է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու սցենարը հարեւան պետության կողմից ագրեսիայի դեպքում, որը պայմանականորեն անվանվել է Ախուրաստան: Ընդ որում չի բացառվում, որ Ախուրաստանի թշնամական բանակը ռազմական գործողությունների ժամանակ կարող է կիրառել քիմիական զենք` նյարդա-պարալիտիկ գազ: Սցենարը մշակվել է ԱՄՆ Գլխավոր շտաբի քոլեջում: Հրամանատարական զորավարժություններին մասնակցում են զորքերի բոլոր տեսակների ներկայացուցիչները: Ուսումնասիրվում է նաեւ հնարավոր իրավիճակը զանգվածայիին ազդեցության զենքի կիրառման, փախստականների հոսքերի առաջացման դեպքում: Փորձագետները գտնում են, որ այժմ Իրանին ռազմական հարված հասցնելու սպառնալիքն իրական է ինչպես երբեք: Եգիպտոսի «Ալ-Ահրամ» թերթը հրապարակել է «Ամերիկյան հարվածի սցենարները» նյութը: Հոդվածում նշվում է, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում Իրանը կհարվածի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին: Իրանի հրթիռները ի վիճակի են ոչնչացնել Կասպիի նավթային օբյեկտները, որոնց արդյունահանությամբ զբաղվում են ամերիկացիները եւ եվրոպացիները: Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի, մամուլի համար ամերիկյան կողմի ներկայացված զորավարժությունների սցենարը որոշ առումով քողակում է: «Ես կարծում եմ, որ ամերիկացի ռազմական մասնագետները մշակում են Իրանի հետ ռազմական բախման տարբեր սցենարներ, այդ թվում Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով: Թեեւ այդ սցեանրի իրական լինելը մշակվում է եւ ստուգվում նման զորավարժությունների ժամանակ: Դրանց հիմքի վրա եզրակացություններ են արվում: Իսկ ներկայացված սցենարը, կարծում եմ, ավելի շուտ քողարկված է, որն ուղղված նրան, որ բոլորը հասկանան` ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ հարձակման հնարավորությունը, այդ թվում Ադրբեջանի տարածքով»,-ասել է նա, հաղորդում է «Էխո» թերթը` վկայակոչելով Fort Leavenworth lamp: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |