Ադրբեջանում ուժի մեջ է մտել զորահավաքի մասին օրենքը

PanARMENIAN.Net - Հրապարակվել եւ ուժի մեջ է մտել օրենսրդրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը` «Ադրբեջանի Հանրապետությունում զորահավաքի նախապատրաստման եւ զորահավաքի մասին օրենքի» կիրառման կապակցությամբ: Ըստ փաստաթղթի, իրական զինված հարձակման կամ զինված հարձակման սպառնալիքի դեպքում նախագահը անհապաղ կհայտարարի համընդհանուր եւ մասնակի զորահավաք: Ընդ որում, պահեստի եւ բանակից ազատված անձինք կարող են ուղղվել Զինված ուժեր եւ այլ մասնագիտացված միավորումներ քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար: Զորահավաք հայտարարելու դեպքում, մուտքը եւ ելքը Ադրբեջանից կկանոնակարգվի հատուկ կանոններով: Հաստատվում են նաեւ պատժատուգանքներ 80-90 պայմանական միավորի չափով պաշտոնյաների կողմից զորահավաքի կամ դրա նախապատրաստման խնդիրները չկատարելու համար, հաղորդում է «525-րդ թերթը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---