«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 20–ին Երևանում «Ագրոֆորում» կանցկացվի19 հոկտեմբերի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Արմպրոդէքսպո» ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը: Դրա շրջանակում հոկտեմբերի 20–ին կանցկացվի նաև «Ագրոֆորում»՝ նվիրված Գյուղատնտեսի օրվան: Եռօրյա «ԱրմՊրոդէքսպո» ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն նմուշները` ոգելից խմիչքներ, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, հրուշակեղեն, մսամթերք և կաթնամթերք, չոր մրգեր, սուրճ, ծխախոտ, հայրենական արտադրողների բերքն ու բարիքը, ինչպես նաեւ փաթեթավորման,լաբորատոր և գյուղատնտեսական ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների արտադրանքը: Ընդհանուր առմամբ, «Արմպրոդէքսպո»-ին մասնակցում են հինգ տասնյակից ավելի ընկերություններ, իսկ ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերն՝ իրենց բերք ու բարիքով: «Արմպրոդէքսպո» առաջին միջազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել 2001 թվականին: Կազմակերպիչներն են գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երևանի քաղաքապետարանը, Առևտրա-արդյունաբերական պալատը և «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն ՓԲԸ-ն: Կազմակերպիչների գնահատմամբ ցուցահանդեսը հնարավորություն կտա ևս մեկ անգամ գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունն և կոչված է արտահանման հնարավորություններն ընդլայնելու, նաև գործարար կապեր հաստատելու: Կառավարությունը 2014 թվականին գյուղատնտեսության ոլորոտում 5 տոկոս աճ է կանխատեսում: 2013թ. առաջին յոթ ամիսներին գյուղմթերքի արտադրության իրական ծավալն աճել է 5,6 տոկոսով, որտեղ զգալի մասնաբաժին ունի բուսաբուծական արտադրանքը՝ 8,8 տոկոս: Կաթի և մսի արտադրության ոլորտում իրական աճը գրանցվել է 1,6 տոկոսի չափով, որտեղ զգալի է 4,4 տոկոս կաթնամթերքի արտադրությունը: Իսկ Սպանդի համար նախատեսված կենդանիների ու թռչունների գլխաքանակը կրճատվել է համապատասխանաբար 1,4 և 2,1 տոկոով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |