«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում ռադիոակտիվ ջրի հերթական արտահոսքն է եղել![]() 21 հոկտեմբերի 2013 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ օպերատոր ընկերությունը՝ Tokyo Electric Power Company (TEPCO)-ն հայտնել է մի քանի տոննա անձրևաջրի արտահոսքի մասին, որը պարունակում էր բարձր ռադիոակտիվություն ունեցող ստրոնցիում-90, հայտնում է «Ռոյթերսը»: Ջուրն արտահոսել է հատուկ պահեստարաններից, որտեղ այն կուտակվում է սառեցման համակարգից: Ըստ TEPCO-ի, անկանխատեսելի հորդառատ անձրևների պատճառով «Ֆուկուսիմայում» տեղադրված պոմպակայնները չեն հասցրել քաշել ջուրը և այն արտահոսել է պահեստարաններից: Թե որքան ջուր է հասցրել ներթափանցել հողի մեջ, այժմ հայտնի չէ: Այդ երևույթը նկատվել է 11 հողամասերում: Ըստ չափումների, վեցում ռադիացիայի մակարդակը գերազանցել է ջրի արտահոսքի համար հաստատված նորմերը: Մասնավորապես, հայտնաբերվել է ստրոնցիում-90-ի պարունակություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Տեղամասերի մի մասում նկատվել է ցեզիում-134-ի և 137-ի պարունակության գերազանցում: Ընկերությունը չի բացառում, որ ջուրը դրենաժային կանալներով կարող էր ծովը թափվել: Օգոստոսին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում հայտնաբերվեց 2011 թ. հետո ջրի խոշորագույն արտահոսքը՝ 300 տոննա ռադիոակտիվ ջուր: Ատոմային էներգետիկայի վերահսկողության կոմիտեն INES սանդղակով հաստատել էր վտանգի երրորդ մակարդակը: Ռադիոակտիվ ջրի խնդիրը չլուծվածներից մեկն է մնում «Ֆուկուսիմա-1»-ում: Ստորգետնյա պահեստներում կուտակվել է մոտ 440 հազար տոննա աղտոտված ջուր: Ըստ մասնագետների, կայանի տեխնիկական թունելում կա ևս 15 հազար տոննա: «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը տեղի է ունեցել 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցված 9,0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո: Վթարը վերջին 25 տարվա ընթացքում ամենախոշորն էր Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո: Տեղի էր ունեցել ռադիացիայի արտահոսք դեպի մթնոլորտ և ծով: Վթարը խոշարագույնն էր վերջին 25 տարում Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |