Կահիրեում գնդակահարել են ղպտիների հարսանիքը![]() 21 հոկտեմբերի 2013 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Երեք մարդ է զոհվել Կահիրեում, երբ դիմակավոր անհայտ անձինք կրակ են բացել հարսանեկան հանդեսի մասնակիցների ուղղությամբ, որն անցնում էր ղպտիական եկեղեցում: Ականատեսներն ասում են, որ զինյալները պատահարի վայր են եկել մոտոցիկլետներով, անկանոն կրակ են բացել եկեղեցուց դուրս եկող մարդկանց վրա: Ըստ ոստիկանության, վիրավորվել է առնվազն 9 մարդ: Ասվում է, որ սպանվածների թվում է նաև 8-ամյա մի աղջնակ, որը տեղում է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել Գիզայում՝ Կահիրեի արվարձանում, որտեղ գտնվում են բազմաթիվ օտարերկրյա դեսպանություններ, հայտնում է BBC-ին: Եգիպտական ԶԼՄ-ները մեջբերում են ղպտի քահանա Բեշայա Լոֆտին, որը հայտարարել է, որ հունիսի վերջում եկեղեցին մնաց առանց ոստիկանության պաշտպանության: Քրիստոնյա ղպտիների համայնքն արդեն բազմիցս է թիրախ դարձել իսլամիստների համար, որոնք համարում են, որ ղպտիները մասնակից են նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությանը, որը տեղի ունեցավ հուլիսին: Երբ եգիպտական բանակի հրամանատար գեներալ Աբդուլ Ֆաթիհ Սիսին հայտարարեց հեռուստատեսությամբ Մուրսիի պաշտոնանկության մասին, ղպտիների պատրիարք Թավադորոս Ալեքսանդրացի Երկրորդը նրա կողքին էր կանգնած: Թավադորոս Երկրորդը հայտարարեց այն ժամանակ, որ զինվորականների առաջարկած հետագա գործողությունների ծրագիրը «մշակել են հարգված մարդիկ, որոնք գործում են ի շահ Եգիպտոսի»: Իրեն պատրիարքին դրանից հետո իսլամիստները բազմիցս են հաշվեհարդարով սպառնացել, երկրում քրիստոնյա ղպտիների սպանության ալիք բարձրացավ, իսկ նրանց բնակավայրերն ու խանութները հարձակման ենթարկվեցին: Ղպտիները եգիպտացի քրիստոնյաներ են, ովքեր կազմում են Եգիպտոսի բնակչության 10 %-ը։ Ղպտիների մեծ մասը դավանում է քրիստոնեություն` Ղպտի ուղղափառ եկեղեցի, որը պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների դասին։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ.) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։ Ղպտիների մի մասը (մոտ 100 հազար) պատկանում է Ղպտի կաթոլիկ եկեղեցուն։ Ղպտիներն աշխարհի հնագույն ազգերից են։ Հանդիսանում են հին եգիպտացիների հետնորդները։ 2011 թ. ի վեր ղպտիների վիճակը Եգիպտոսում բարդացավ իշխանության եկած ազգայնական արաբների ճնշման պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |