ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցել է Արևորդի միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի մրցանակաբաշխությունը![]() 21 հոկտեմբերի 2013 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Կովկասյան տարածաշրջանում բնապահպանական միակ փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Արդեն 4-րդ անգամ կազմակերպած ինքնատիպ այս իրադարձության արդյունքներն արդեն հայտնի են: Կայացել է մրցանակաբաշխություն, որի ընթացքում մրցանակ է շնորհվել «Երիտասարդական լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին։ «Երիտասարդական լավագույն ֆիլմ» անվանակարգում ժյուրիի կողմից ընտրվեց «Վաշ-վիշ» ֆիլմը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից հաղթողները ստացան տեսախցիկ: Ֆիլմը պատմում է Ալավերդի քաղաքի բնապահպանական խնդիրների մասին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: «Արևորդի» փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհին սպառնացող վտանգներին, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը` Հայաստանի կենսաբազմազանության պահպանման գործում: Փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է բնապահպանական, երիտասարդական ֆիլմերի մրցույթ, որին մասնակցում են (FPWC) հիմնադրամի` «Արևորդի էկո-ակումբներ»,«Կանաչ դպրոց», «SOS Մշակույթ» կրթական ծրագրերի շրջանակներում երիտասարդների կողմից նկարահանված ֆիլմերը: «Երիտասարդական լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդ ֆիլմերը 6 էին`«Փրկագործ խաչի սպասումով» (Վարագավանի «SOS Մշակույթ երիտասարդական ակումբ), «Ծերուկ քաղաքը», (Ախթալայի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ), «Մշտարթուն ժամապահը» ( Բերդավանի «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ), «Վաշ-վիշ» (Ալավերդու «SOS Մշակույթ» երիտասարդական ակումբ), «Երեկ, այսօր, վաղը», (Ուրցաձորի «Աևորդի» էկո-ակումբ), «Անտեսված գանձեր» (Գառնի/Գողթի «Արևորդի» էկո-ակումբ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |