Մոսկվայում ադրբեջանական համայնքի մենաշնորհը հանգեցնում է արհեստական գնաճի21 հոկտեմբերի 2013 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ազգայնականները բացատրում են իրենց հակակրանքի պատճառները ադրբեջանցի ներգաղթյալների հանդեպ նրանով, որ նրանց վերահսկողության տակ են հայտնվել մայրաքաղաքի բանջարեղենի բազաները և գյուղմթերքի ներկրումը ՌԴ, այլ ոչ թե ազգային պատկանելությամբ: Ռուս սափրագլուխները դեմ են, որ ներգաղթյալներն այդքան մեծաքանակ լինեն, ասել է ANS հեռուստաալիքով Բիրյուլովոյում անկարգությունների ժամանակ ազգայնական խմբավորումների ղեկավար Ալեքսանդր Բելովը: Ըստ նրա, Մոսկվայում ադրբեջանական համայնքի մենաշնորհը հանգեցնում է արհեստական գնաճի: «Այս վիճակը ոչ ոքի ձեռք չի տալիս, բայց պայքարել օրինական ուղիներով չի ստացվում, քանի որ ադրբեջանական համայնքը չունի օրինական մենաշնորհային կազմակերպություն»,-ասել է նա: Իր հերթին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը սխալ է համարում աժիոտաժը կատարվածի շուրջ: Ըստ նրա, ազգայնամոլությունը Ռուսաստանի պես բազմազգ երկրում անթույլատրելի է: Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովն ասել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին երկխոսության պակասը երկու երկրների միջև: Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ էր դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ: Երեքշաբթի պարզվեց այդ գործով կասկածյալ Օրհան Զեյնալովի անձը: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի: Ավելի ուշ Զեյնալովը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան |