200 իսլամիստներ Գերմանիայից մեկնել են կռվելու Սիրիա![]() 21 հոկտեմբերի 2013 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 200 իսլամիստներ են Գերմանիայից մեկնել Սիրիա ապստամբների կողմից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում է Spiegel-ը, գերմանական Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության գաղտնի տվյալների վրա հղումով: Գրոհայինների մի մասն արդեն Սիրիայում է, մյուս մասը՝ ճանապարհին: Իսլամիստների թվում շատ են Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային նահանգի բնակիչները: Նրանցից բացի կան նաև Հեսսենի, Բեռլինի, Համբուրգի ու Բավարիայի ներկայացուցիչներ: Գրոհայինների կեսից ավելին գերմանական քաղաքացիություն ունի, գրում է Lenta.ru-ն: Իսլամիստները Գերմանիայից միանում են սեփկան «գերմանական ճամբարին» Սիրիայի հյուսիսում, որտեղ ուսուցումն անցնում են գերմաներենով, նշում է Deutsche Welle-ն: Եվրոպական երկրներից իսլամիստների ընդհանուր քանակը Սիրիայում հասնում է հազարի: 2012 վերջի տվյալնելով 120 Բելգիայից էր, 90-ը՝ Մեծ Բրիտանիայից, 50-ը՝ Դանիայից: Եվս 150 մարդ Կոսովոյից է: Պատերազմին մասնակցում են նաև ՌԴ քաղաքացիներ, մասնավորապես Հյուսիսային Կովկասից: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |