Ղրղզստանն առաջարկել է Ճապոնիային ու Հարավային Կորեային անդամակցել Մաքսային միությանը21 հոկտեմբերի 2013 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Դեռ Մաքսային միության անդամ չդարձած Ղրղզստանն արդեն նոր անդամների է ներգրավում այդ միավորման մեջ: Այդպես, Ղրղզստանի փոխվարչապետ Ջոոմարթ Օթորբաևն առաջարկել է Ճապոնիային ու Հարավային Կորեային անդամակցել Մաքսային միությանը, հայտնել է segodnya.ua-ն, Ղրղզստանի կառավարության մամլո ծառայության վրա հղումով: «Մաքսային միությունը բոլոր շանսերն ունի դառնալու Եվրասիական տնտեսական միության արդյունավետ անդամը: Ես առաջարկում եմ Կորեային ու Ճապոնիային անդամակցել Մաքսային միությանն ու ընդլայնել տնտեսական հնարավորությունները»,-հայտարարել է Ղրղզստանի փոխվարչապետը Սեուլում: Նա նաև հիշեցրել է, որ Ղրղզստանում բանավեճ է գնում միավորմանն անդամակցելու շուրջ: Հիշեցնենք, ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել էր դուրս գալ միությունից: Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձևն է Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակում, որը նախատեսում է միասնական մաքսային տարածք: Մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին ու առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |