Լուկաշենկո. Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մոտակա օրերի հարց չէ![]() 21 հոկտեմբերի 2013 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մոտակա օրերի հարց չէ, քանի որ երկիրը պետք է «միանալու ուղին» անցնի: «Մաքսային միությանը նա չի կարող անդամակցել ոչ վաղը, ոչ մյուս օրը, ոչ այս տարի, ոչ էլ, գուցե, մյուս տարի»,- ասել է Բելառուսի նախագահը Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ «Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին այն ժամանակ, երբ կատարի բոլոր ընթացակարգերն ու ընդունի նորմատիվ փաստաթղթերn ու համապատասխան համաձայնագրերը»: «Նա պետք է միացման ուղի անցնի»,- ասել է Լուկաշենկոն: «Այսինք որոշակի ժամանակ կպահանջվի»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»: Լուկաշենկոն նշել է, որ Մինսկում կայանալիք գագաթնաժողովում այդ թեման կարող է արծարծվել և չի բացառել, որ կարող է ինչ-որ «փաստաթուղթ հայտնվել ՄՄ-ին Հայաստանի միանալու մտադրության մասին»: Ըստ Լուկաշենկոյի, «մենք պետք է նստենք ու քննարկենք, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում իր ճանապարհը Մաքսային միություն և ԵՄ մյուս կողմից»: Լուկաշենկոն ասել է, որ «այսօրվա դրությամբ խոսքը գնում է ինչ-որ կիսաքայլի մասին Հայաստանի կողմից մի նպատակով՝ որ նա մեզ հետ լինի»: Բելառուսի նախագահը ՀՀ ղեկավարության հետ բանակցությունների վրա հղումով նշել է, որ հայ-եվրոպական երկխոսության առումով «դեռ շատ անորոշություն կա»: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական գործակցության հետ: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |