Վոլգոգրադում ավտոբուս է պայթել. Մասնագետները դեպքն ահաբեկչություն են որակել /թարմացված/ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում 5 մարդ զոհվել է, 28-ը՝ հոսպիտալացվել, որոնցից 27-ի վիճակը ծանր է: «Այսօր 14.05-ին Վոլգոգրադում երթուղային ավտոբուսում անհայտ պայթուցիկ է պայթել, որի հետևանքով կան մարդկային զոհեր»,- ասվում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) հաղորդագրությունում: Ավտոբուսում պայթյունն իրականացնողը եղել է ավազակային խմբավորումներից մեկի կինը: Ռուսաստանի քննչական կոմիտեի Տարածաշրջանային քննչական վարչությունից տեղեկացրել են, որ դրա համար կինն օգտագործել է մարմնին ամրացված սարքը: Պայթյունի հետևանքով 3 հոդվածով քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն», «ահաբեկչական գործողություն» ու «զենքի անօրինական շրջանառություն»: RIA Novosti-ն՝ իրավապահ մարմիններում իր ներկայացուցչի վրա հղումով նշում է, որ ավտոբուսում նռնակի մասեր են հայտնաբերվել, ինչպես նաև չպայթած նռնակ: Վոլգոգրադի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել, որը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Քննչական կոմիտեի տվյալներով, հոսպիտալացվել է 32 մարդ, որոնցից մեկը երեխա է: Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ տուժածներից ութի վիճակը ծայրահեղ ծանր է, գրում է Lenta.ru-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |