Բաշար Ասադ. Ո՞վ կմասնակցի «Ժնև-2»-ին22 հոկտեմբերի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գտնում է, որ Սիրիայի գծով Ժնևում կայանալիք երկրորդ խորհրդաժողովը հաջողությամբ չի պսակվի, եթե ավելի շուտ կայանա, քան պայմաններ հայտնվեն խաղաղ բանակցությունների համար: Այդ մասին սիրիացի առաջնորդը հայտարարել է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ասադը նաև ևս մեկ անգամ նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և նույնիսկ ասաց, որ մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Լրագրողի այն հարցին, թե կստացվի արդյոք խորհրդաժողով գումարել Ժնևում, Ասադը պատասխանել է. «Հայտնի չէ անցկացման օրն ու բացակայում են պայմանները, որոնք կնպաստեին նրա անցկացմանը, եթե մենք հաջողության ակնկալիք ունեինք: Ես նկատի ունեմ, թե ո՞վ է մասնակցելու համաժողովին»: «Ժնև-2» խորհրդաժողովի մասին հարցը, ինչպես ասվում է, այսօր քննարկելու են Լոնդոնում «Սիրիայի բարեկամների խմբի» անդամ երկրների նախարարները: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը, փորձագետների վրա հղումով հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում գնալով բարդանում է հակամարտությանն իսլամիստական խմբավորումների ակտիվ մասնակցության պատճառով, հայտնում է euronews-ը: Բաշար Ասադը նախագահում է Սիրիայում 2000 թվականից ի վեր, հոր՝ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը կառավարել է երկիրը շուրջ 30 տարի: Ասադների ընտանիքը պատկանում է ալևիների փոքրամասնությանը: Ժնևի խորհրդաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի վերջում: Խորհրդաժողովի անցկացման նախաձեռնողներն են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների Ուսանողական ջոկատները դիրքերում կմասնակցեն ինժեներական որոշ աշխատանքների, աղջիկները՝ ևս Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին |