Աշխարհի հայ ոսկերիչները կներկայացնեն աշխատանքները «YerevanShow-2013» ցուցահանդեսում![]() 22 հոկտեմբերի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի «YerevanShow-2013» երրորդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսը կանցնի հոկտեմբերի 28-30 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսն կանցնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ Ոսկերչի օրը պետական տոն է համարվում, այն նշվում է ամեն տարի հոկտեմբերի վերջին կիրակի օրը: YerevanShow-2013 մասնակիցների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող ոսկերչական և ժամագործական ընկերություններ, արտադրողներ ու դիստրիբյուտերներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թաիլանդից, Հոնկոնգից, Արգենտինայից, Չինաստանից, Հորդանանից, Իսրայելից, Հունաստանից և այլ երկրներից: Իրենց մասնակցությունը ցուցահանդեսին հաստատել են ոսկերչական ոլորտի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, հայտնի Malca-Amit Global Limited ընկերության ղեկավար Նայջել Փաքսմանը և այլոք: Ցուցահանդեսին կներկայացվեն ոսկերչական գործեր թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից, մարգարիտներով զարդեր, ժամացույցներ, ինչպես նաև բիժուտերիա, սարքավորումներ և գործիքներ ոսկերչական արտադրության համար: Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա «Ոսկերչական ոլորտի ժամանակակից վիճակը՝ խնդիրներ և հեռանկարներ» խորհրդաժողովը: Խորհրդաժողովում AJA նախագահ Գագիկ Գևորգյանը (նա նաև գլխավորում է Ռուսաստանի ոսկերիչների գիլդիան) կներկայացնի AJA ևս մեկ կարևոր նախաձեռնություն՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որի իրականացման դեպքում Հայաստանը կվերածվի ոսկերչական ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոններից մեկը: Խորհրդաժողովում կներկայացվի նաև AJA նոր հետազոտական հիմնադրամը՝ ArmenianJewellersFoundation – AJF-ն: Ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում 2013 թ. հունվար–օգոստոսին կազմել է 11,8մլրդ դրամ' 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14,6 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 759,1 կգ ոսկերչական իրեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 703,9 կգ դիմաց (աճը՝ 7,8%). Ադամանդների արտադրության ծավալը Հայաստանում այս տարվա հունվար–օգոստոսին կազմել է 58 927 կարատ' 2012 թվականի հունվար–օգոստոսի համեմատ ավելանալով 49, 2 տոկոսով: Միաժամանակ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից և դրանցից պատրաստած իրերի արտահանումն այս տարվա հունվար–օգոստոսին կազմել է 120,3 մլն դոլար: 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5,9 %: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |