Ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում նոր սակագներով

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 110 դոլար սակագնով` հազար խորանարդ մետրի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «ԱրմՌոսԳազպրոմ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով, հայկական կողմի եւ «Գազպրոմի» միջեւ դեռեւս շարունակվող բանակցությունների արդյունքների մասին կհաղորդվի դրանք ավարտվելուն պես: Սարդարյանը նշել է նաեւ, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ներքին սպառողի համար բնական գազի սակագինը կփոխվի ապրիլի 10-ից: Հիշեցնենք, որ մինչ 2006 թ. ապրիլի 1-ը Հայաստանը ռուսական գազի համար վճարում էր 56 դոլար 1000 խորանարդ մետրի համար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---