Սպանվել է Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը

Սպանվել է Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը

PanARMENIAN.Net - Դերաա գավառում կառավարական զորքերի հետ մարտերի ժամանակ զոհվել է ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի գլխավոր հրամանատարներից մեկը՝ Յասիր ալ Աբուդը:

Ինչպես գրում է լիբանանյան Daily star թերթը, Ալ Աբուդը, որը նախկինում փախուստի էր դիմել սիրիական բանակից, գլխավորում էր այն ստորաբաժանումը, որ մասնակցել է բանակային անցակետի վրա հարձակմանը Թաֆասում, հայտնում է Mail.Ru-ն:

Հուլիսին գրոհայինները, կապված «Ալ Քայիդայի» հետ, սպանել էին Սիրիայի ազատ բանակի հրամանատար Քամալ Համամիին: Համամին սպանվեց «Իրաքի իսլամական պետություն» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լաթակիա սիրիական քաղաքում:

Սիրիայում զինյալ ընդդիմադիրները պայքարում են երկրի նախագահի դեմ իսլամիստների հետ միասին, հաճախ նրանց միջև բախումներ են լինում:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Photo:AP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---