Թուրքիայի փոխվարչապետին Լոս Անջելեսում դիմավորել են բողոքի ակցիայով![]() 22 հոկտեմբերի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ի երեկոյան մոտ 200 մարդ էր հավաքվել բողոքի ցույցի ընդդեմ Լոս Անջելեսում Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի ելույթի Միջազգային հարաբերությունների խորհրդում: Ակցիայի կազմակերպիչն էր Հայ երիտասարդական միությունը (AYF): Խորհրդի նիստը նվիրված է Թուրքիայի էկոնոմիկային ու արտաքին քաղաքականությանը՝ ներառյալ թուրք-ամերիկյան հարաբերություններն ու ապագա ներդրումները տարածաշրջանում: Զեկույցով հանդես է եկել Ալի Բաբաջանը: «Մենք, որպես ԱՄՆ քաղաքացիներ, որոնք գնահատում են խոսքի ազատությունը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, չենք կարող թույլ տալ, որ տնտեսական արժեքները գերակշռեն: Մենք՝ ԱՄՆ ժողովուրդը, կտրականապես դեմ ենք այն կառավարություններին, որոնք սիստեմատիկաբար անտեսում են մարդու իրավունքներն ու կրոնական անհանդուրժողականությունը: Թուրքիայի կառավարությունը չի հարգում և չի կիսում այն արժեքները, որոնք մենք գնահատում ենք որպես անխախտելի ու հիմնարար ամերիկյան հասարակության համար: Խախտումների անվերջ ցուցակում, Թուրքիայի կառավարությունը մեղավոր է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ, որի հետևանքով 1,5 մլն հայ զոհվեց և ոչնչացվեց Օսմանյան կայսրության ամենահին մշակույթներից մեկի ներկայությունը: Դա XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որը հիմք ծառայեց հետագա ոճրագործությունների համար, ներառյալ Հոլոքոսթը: Չնայած նրան, որ աշխարհի բոլոր պատմաբանները Հայոց ցեղասպանությունը համարում են XX դարի առաջին ցեղասպանություն, Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել իր պատասխանատվությունն այդ հանցագործության համար»,-ասվում է AYF հայտարարության մեջ: Ինչպես գրում է TRT-ն, Բաբաջանն իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիան չտուժեց 2009 թ. ճգնաժամից անհրաժեշտ միջոցներ ժամանակին ձեռնարկելու շնորհիվ: Ըստ նրա, Թուրքիայի բանկերը դիմակայեցին ճգնաժամին: Շեշտը դնելով ԱՄՆ ու Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների վրա՝ Բաբաջանը հիշեցրել է Թուրքիայի շահավետ աշխարհագրական դիրքի մասին և ասել է, որ Ստամբուլը հավակնում է դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Հայ երիտասարդական միությունը (AYF) ՀՅԴ երիտասարդական թևն է, ստեղծվել է 1933 թվականին, բաժանմունքներ ունի ԱՄՆ, Կանադայի ու Ավստրալիայի համալսարաններում: ՀՅԴ-ն ստեղծվել է 1890 թվականին Թիֆլիսում: Photo: neontommy.com Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |