Անդերս ֆոգ Ռասմուսեն. Ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամներ 2014 թվականին

Անդերս ֆոգ Ռասմուսեն. Ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամներ 2014 թվականին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը պատմել է կազմակերպությանը Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցելու պլանների մասին: Ըստ նրա, 2008 թ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բուխարեստում երկու կողմերն էլ հավանություն էին տալիս Վրաստանի անդամակցությանը կազմակերպությանը՝ և ՆԱՏՕ-ն, և Վրաստանը: Նոր կառավարությունը սատարեց Դաշինքին անդամակցելու գաղափարին, սակայն, այնուամենայնիվ, 2014 թվականին դա տեղի չի ունենա և համագործակցությունը կշարունակվի ՆԱՏՕ-Վրաստան Խորհրդի շրջանակում:

Իսկ Ուկրաինան, որը նախկինում հայտարարում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին, որոշել է չանդամակցել ոչ մի միջպետական դաշինքի: Այդ կապակցությամբ համագործակցությունն այդ երկրի հետ նույնպես կշարունակվի ՆԱՏՕ-Ուկրաինա Խորհրդի շրջանակներում, ասել է Ռասմուսենը Բրյուսելում, հայտնում է eer.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---