ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճարում է հայաստանյան տարբեր բուհերում սովորող ևս 100 ուսանողի ուսման վարձը22 հոկտեմբերի 2013 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին և երկրորդ կուրսի ուսանողների «Կրթական հիմնադրամ» նախագիծը: 2010 թվականից սկսած ընկերությունը վճարում է երևանյան և մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների 200 ուսանողի ուսման վարձը: Այս տարի նրանց թիվն ավելացել է ևս հարյուրով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Կրթաթոշակային այս աննախադեպ նախագիծը նպատակ ունի ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ուսման վարձը հատուցելով` կրթությունը հասանելի դարձնել խոցելի խմբերում ընդգրկված այդ ուսանողներին: Այս նախագիծը նրանց կքաջալերի նոր գիտելիքներ ձեռքբերելու և հմտությունները կատարելագործելու հարցում, ինչպես նաև կօգնի բարելավել սոցիալական և հոգեբանական վիճակը: «Այս նախաձեռնությունն իրականացվում է խոցելի խմբերում ընդգրկված երիտասարդներին մասնագիտական գիտելիքներ և հմտություններ տրամադրելու և այդ կերպ` նաև երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով: Խոշոր բիզնեսի կողմից ուսանողների ուսման վարձի վճարումը մշակույթ է, որը մենք սերմանում ենք Հայաստանում: Սա երկրի զարգացման մեջ առավել նշանակալի ներդրումներից է, և մենք վստահ ենք, որ ապագայում հպարտ կլինենք այդ ուսանողների ձեռքբերումներով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |