Իսրայելի Հայերի միության ղեկավար. Ո՞ւր կորավ այն արյունը, որ մեր նախնիները թափեցին հանուն իր Աստծուն հավատալու իրավունքի

Իսրայելի Հայերի միության ղեկավար. Ո՞ւր կորավ այն արյունը, որ մեր նախնիները թափեցին հանուն իր Աստծուն հավատալու իրավունքի

PanARMENIAN.Net - Քանի դեռ Եվրոպան փորձում է պաշտպանել միասեռականների իրավունքները, իսկ Ամերիկան հերոսաբար սրբազան ջիհադ է «աճեցնում», ողջ աշխարհով մեկ այրվում ու ոչնչացվում են քրիստոնեական սրբությունները: Ինչպես գրում է Իսրայելի Հայերի միության ղեկավար Դավիթ Գալֆայանը Facebook-ի իր էջում, Պակիստանում հրկիզեցին քրիստոնեական թաղամասը, Եգիպտոսում մշտապես պղծվում են քրիստոնեական սրբությունները և հալածվում են ղպտի քրիստոնյաները, Սիրիայում ավերվել է ու թալանվել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների մարգարիտը համարվող Հալեպ քաղաքը, Լիբիայում օտարերկրացիներին ձերբակալում են միայն Աստվածաշնչի առկայության համար և այս ամենը միայն մի փոքր մասն է այն թողտվության, որը տիրում է խալիֆաթի տարածքում: «Եվ ինչպիսի՞ն է պատասխանը: «Իսկ ի պատասխան պահանջում են ապաստան, իրենց ավանդույթների ու կրոնական զգացմունքների հարգանք քրիստոնեական երկրներում:

Թույլ տվեք հարցնել՝ ո՞ւր են նայում քրիստոնեական դավանանքի ղեկավարները, երբ նրանց աչքի առաջ քանդվում են քրիստոնեական սրբություններն ու սպանում են նրանց հավատացյալ եղբայրներին: Չի՞ հիշեցնում սա արդյոք 1915 թվականի իրավիճակը, երբ Եվրոպան ուղղակի «չնկատեց» մահմեդական Թուրքիայում 1,5 մլն հայ քրիստոնյա բնակչության բնաջնջումը հանուն Ալլահի: Թե՞ նրանց հարկավոր է հիշեցնել քրիստոնեական Նիկեի պատմությունը: Կամ Կոստանդնուպոլսի ամենամեծ ու հիասքանչ քրիստոնեական տաճարի՝ Սուր Սոֆիայի ճակատագիրը, որն այսօր «զարդարված է» մինարեթներով: Բավակա՞ն չէ արդյոք մյուս այտը դեմ տալ, երբ գոտկատեղից ցածր են խփում, բավակա՞ն չէ արդյոք թույլ տալ, որ մեզ ոտնակոխ անեն մեր իսկ տանը: Թե մեր պատրիարքները սպասում են, որ Ելենա Չուդինովայի մարգարեական վեպն իրականություն դառնա ու Փարիզի զարդը մզկիթը դառնա:

Գործը անհեթեթության է հասել՝ արգելվում է եղևնի զարդարել՝ չդիպչելու համար այլադավանների զգացմունքներին: Դա նշանակում է, որ նրանք ոչնչացնելով քրիստոնեությունն իրենց երկրներում, մեր տանը փորձո՞ւմ են մեզ իրենց ապրելակերպը պարտադրել: Ինձ թվում էր, որ քրիստոնեական երկրները բավականաչափ ժողովրդավար են, թույլ տալու համար դժգոհ այլադավաններին մեկնել այն երկրներ, որտեղ ապրում են նրանց օրենքներով, ոչ թե տառապել մեզ մոտ: Ժամանակը չէ արդյո՞ք, որ իշխանավոր այրերը հայացքները կտրել «երկնագույն» փոքրամասնության դիտարկումից ու քննարկումից և մտածեն այն մասին, թե ինչպես պահպանել ժողովրդներին ուծացումից ու լիակատար ոչնչացումից: Ո՞ւր է մեր նախնիների հպարտությունը, պատիվն ու ինքնասիրությունը, մի՞թե նախնիներից են եկել գենդերային հարաբերությունները: Ի՞նչ եղավ այն արյունը, որ մեր նախնիները թափեցին հանուն իր Աստծուն հավատալու ու սեփական ավանդույթներով ապրելու իրավունքի: Այս նամակով ես կոչ չեմ անում բռնության ու ազգայնամոլության, այլ հակառակը, ես կոչ եմ անում պաշտպանության օտարների անընդունելի արժեքների պարտադրումից: Ես չեմ հորդորում սուր վերցնել, ես կոչ եմ անում բարձրացնել վահաններն ու զերծ պահել մեր երեխաներին բռնի իսլամականացումից, բարձրացնել վահանները քանի դեռ ուշ չէ»,-գրում է Գալֆայանը:

2005 թվականին Ելենա Չուդինովան բավականին ահասարսուռ մի վեպ-հակաուտոպիա գրեց՝ «Փարիզի Աստվածամոր մզկիթը»: Մի գեղեցիկ առավոտ Եվրամիությունը պետական կրոն է հռչակում իսլամը: Փարիզի Աստվածամոր տաճարը վերածվում է գլխավոր մզկիթի, ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարի հետ: «Հին» եվրոպացիներն արտսքսվում են գետտո, նրանց դուստրերին տանում են հարեմներ ու հասարակաց տներ: Կաթոլիկ եկեղեցին ընդհատակ է անցնում, ինչպես առաջին քրիստոնյաների ժամանակներում և միայն ընդհատակյա մարտիկների մի խումբ է շարունակում պայքարը: Անձանտուր լինել թե պայքարել, թեկուզ առանց հաղթելու հույսի՝ ահա այս ընտրության առջև են հայտնվում բոլոր նրանք, ով դեռ հիշում է իր փառավոր նախնիների մասին:

Մինչ «Արաբական գարնան» իրադարձությունները քրիստոնյաների քանակը արաբական երկրներում կազմում էր մոտ 15 մլն: Նրանք պատկանում էին 28 քրիստոնեական կոնֆեսիաների, որոնք մասնագետները պայմանականորեն միավորում են երեք խմբերում՝ արևելյան քրիստոնյաներ, ունիատներ և արևմտյան քրիստոնյաներ: Արևելյան քրիստոնեական եկեղեցիների շարքին է դասվում նաև Հայ Առաքելական եկեղեցին: Արևելյան եկեղեցիների հետևորդները բնակվում են հիմնականում Եգիպտոսում, Սիրիայում ու Լիբանանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---