Թուրք-սիրիական սահմանին երկու թուրք գեներալ է վիրավորվել23 հոկտեմբերի 2013 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Թուրք-սիրիական սահմանին երկու թուրք գեներալ է վիրավորվել, հայտնում է Sabah-ը: Ըստ թերթի, գեներալներից բացի վիրավորվել են ևս վեց թուրք զինվորականներ: Գեներալները վիրավորվել են պարեկախմբի և սիրիական համարանիշով մեքենայի բախման արդյունքում, միջադեպը տեղի է ունեցել Քիլիս գավառում: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Սեպտեմբերի 17-ին թուրքական ավիացիան սիրիական ուղղաթիռ խփեց Հաթայ հարավային գավառի օդային տարածքում՝ զգուշացնելով Մի-17-ի անձնակազմին սահմանը խախտելու մասին: Ըստ թուրք փոխվարչապետ Բյուլենթ Առինջի, ուղղաթիռը կործանվել է սահմանը խախտելու համար: Միջադեպը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում: Երկու օդաչուները հասցրել են փրկվել և բարեհաջող վայրէջք են կատարել, սակայն սպանվել են ընդդիմադիր գրոհայինների կողմից: Մինչ այդ նախագահ Գյուլը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը պետք է ականջալուր լինի Թուրքիայի կարծիքին Սիրիայի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ: Ըստ Vatan թերթի, Թուրքիան է սիրիացի գրոհայիններին բաղադրիչներ է մատակարարել քիմիական զենքի արտադրության համար: Սեպտեմբերի 17-ին 7 մարդ է զոհվել, շուրջ 25-ը վիրավորվել է պայթուցիկով ավտոմեքենայի պայթեցման արդյունքում թուրք-սիրիական սահմանին Բաբ էլ Հավա սահմանակետում սիրիական տարածքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |