Սաֆար Աբիևը անուշադրության չի մատնվի, գտնում է ադրբեջանցի փորձագետը23 հոկտեմբերի 2013 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Նրանց համար, ով ուրախացել է Սաֆար Աբիևի պաշտոնանկության համար, ես վատ նորություն ունեմ: Ըստ իմ տեղեկությունների, շուտով նրան կնշանակեն ոչ պակաս կարևոր պաշտոնի: Կտեսնեք, որ իշխանությունը չի զրկի իր ուշադրությունից մի մարդու, որը 1995 թ. ի վեր զբաղեցնում էր Ադրբեջանի ամենակարևոր պաշտոններից մեկը»,-հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ ղեկավար Սաֆար Աբիևի պաշտոնանկությունը, հայտնում է Salamnews-ը: Ըստ Ջաֆարովի, նա եղել է նրանցից մեկը, ով ամենից շատն է քննադատել Սաֆար Աբիևին բանակաշինության ոլորտում անգործության համար: «Բայց գտնում եմ, որ նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի նորմալ ու ազատ գործունեության համար պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից ամեն չափ ու սահման անցնող Գլխավոր շտաբի պետ Նաջիմեդդին Սադիխովը»,-հայտարարել է փորձագետը: Ըստ նրա, պաշտոնից պետք է ազատվի նաև ադրբեջանական բանակի պատահական գեներալներից մեկը՝ Չինգիզ Մամեդովը: «Մի խոսքով, նոր նախարարի համար շատ դժվար ու պատասխանատու շրջան է սկսվում»,-ասել է փորձագետը: Իր հերթին haqqin.az-ը գրում է, որ վերջին 10 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 23 անգամ, սկսել է ՌԱՀ ստեղծման գործընթացը, արդիական զենք է գնվում: «Սակայն այդ ներդրումները սպասվող արդյունքը չտվեցին: Բանակում համատարած կոռուպցիա է տիրում, բացակայում է կարգապահությունը զորամասերում, անձնակազմը չունի անհրաժեշտ մարտական պատրաստվածություն: Պաշտպանության նախարարությանը չհաջողվեց նաև շտկել բանակում ոչ մարտական կորուստների վիճակագրությունը: Ամեն տարի ադրբեջանական բանակը ոչ մարտական պայմաններում այնքան կորուստներ էր կրում, որ դա հանգեցնում էր լայնածավալ բողոքի ակցիաների՝ քաղաքական ճգնաժամ սերմանելով երկրում: Հասարակության դժգոհությունը, որն անցած գարնանը աղմկահարույց բողոքի ակցիաների վերածվեց, ներքաղաքական ճգնաժամ առաջացրեց»,-գրում է haqqin.az-ը: Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Զաքիր Հասանովին Ադրբեջանի ՊՆ ղեկավար նշանակելու մասին: Մինչ այդ նա ՆԳՆ զորքերի հրամանատարն էր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |