Բաքուն կասեցրել է անդամակցությունն Եվրանեսթի ԽՎ-ում ընտրությունների ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ բացասական գնահատման պատճառով24 հոկտեմբերի 2013 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պատվիրակությունը Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում կասեցրել է անդամակցությունը կազմակերպությանը: Այդ մասին ասվում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի այսօր տարածված հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը կապված է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի 32-րդ կետի հետ, որտեղ ասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները «չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին ու պահանջներին»: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը դրական է գնահատել ընտրությունները՝ ճանաչելով դրանք ազատ, արդար ու թափանցիկ: «Չնայած ընտրությունների դիտարկմանը մասնակցած չորս միջազգային կազմակերպություններից երեքի դրական գնահատականներին, մասնավորապես, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի ու ԵԱՀԿ ԽՎ-ի, Եվրախորհրդարանը, հենվում է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կանխակալ բանաձևի վրա, որը լուրջ հարված է հասցնում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հեղինակությանը»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի հորդորը՝ հենվել ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գնահատականների վրա, «տանում է սադրանքների ու անկարգությունների Ադրբեջանում»: «Քանի դեռ հետաքննություն չի անցկացվել և համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, Ադրբեջանի պատվիրակությունը հարկադրված է դադարեցնել իր գործունեությունը Եվրախորհրդարանում ստեղծված Եվրանեսթի ԽՎ-ում»,-ասվում է հայտարարության մեջ: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կայացան հոկտեմբերի 9-ին, հաղթեց գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ընտրոթյուններին բացասական գնահատականներ են տվել ԱՄՆ Պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, ԵԱՀԿ-ն և մի շարք այլ կազմակերպություններ: Եվրանեսթ ԽՎ-ն ստեղծվել է 2009 թ. մայիսի 7-ին Արևելյան գործընկերության Պրահայի գագաթաժողովում որպես մարմին, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդակցությունների, ԱԳ ծրագրի վերահսկողության ու դիտարկման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |